Հռոմի Պապի Հայաստան այցը լուսաբանելու համար հավատարմագրվել է 600 լրագրող
SOCIETYՀռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցը լուսաբանելու համար հավատարմագրվել է 600 լրագրող։ Այս մասին հայտնել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ Հռոմի Պապի այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության պատվիրակությանը հետ հանդիպման ժամանակ։ Պատվիրակությունը գլխավորում Բերիո Թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է, որ Հռոմի Պապի այցը բացառիկ է իր կարգախոսով՝ «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» և հավելել, որ այցը առանձնահատուկ միջազգային հնչեղություն կունենա. քանի որ այն լուսաբանելու համար հավատարմագրվել է 600 լրագրող:
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia



