Թեստ. ինչպես իմանալ ամեն ինչ դիմացինի մասին
LIFEShabat.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում կարճ, բայց ճշգրիտ թեստ, որով կարող եք ճանաչել Ձեր դիմացինին: Կատարեք հրահանգները և տվեք որ նա լրացնի:
Վերցրեք թուղթ և նկարեք 6 վանդակ:
Առաջին վանդակում նկարեք շրջան.
Երկրորդ վանդակում՝ եռանկյուն.
Երրորդ վանդակում՝ աստիճաններ.
Չորրորդում՝ խաչ.
Հինգերորդ վանդակում՝ քառակուսի.
Վեցերերորդ վանդակում նկարեք շրջված երեք, այնպես, որ այն նման լինի «W» տառին փոքր ինչ կորացած:
Այն մարդուն, ում ցանկանում եք ավելի լավ ճանաչել, խնդրեք որ այդ պատկերներից յուրաքանչյուրը շարունակի կամ ավելացնի այնպես, որ ստացվի ոչ-աբստրակտ պատկերներ: Հետո ամեն պատկերի կողքին պետք է գրի ածական:
Երբ նա կատարի Ձեր հանձնարարությունը, Դուք կարող եք հասկանալ ամեն ինչ նրա մասին հետևյալ կերպ՝
Շրջանով պատկերը ցույց է տալիս, թե ինչպես է մարդն իրեն տեսնում:
Եռանկյունով պատկերը խորհրդանշում է այն, թե ինչպես են նրան տեսնում շրջապատի մարդիկ:
Աստիճաններով պատկերը՝ թե ինչ է մտածում մարդը կյանքի մասին:
Խաչով պատկերը՝ ինչպես է տեսնում իր հոգևոր աշխարհը:
Քառակուսին՝ ինչպես է վերաբերվում իր ընտանիքին:
Շրջված 3-ը՝ ինչ է մտածում սիրո մասին:




