Մենք պահպանում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և մեր հարգանքը փոխանցում նրանց ժառանգներին. Կանադայի վարչապետ
INTERNATIONAL NEWSՀայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի կենտրոնակայանում հունիսի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ լրատվական ծառայությունից, միջոցառմանը, որին ներկա է եղել ավելի քան 500 մարդ, մասնակցել է նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը:
«Մենք պահպանում ենք բոլոր նրանց հիշատակը, ովքեր տուժել են ցեղասպանությունից և մեր խորին հարգանքն ենք փոխանցում նրանց ժառանգներին, այդ թվում նրանց, ովքեր այժմ Կանադան անվանում են իրենց տունը»,- ասել է Դիոնը` ներկայացնելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ողջույնի խոսքը:
Միջոցառումը սկսվել է մշակութային համարով` Ալեք Մանուկյանի անվան վարժարանի երգչախմբի կատարումներով:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



