Ինչպես ազատվել մեջքի ցավերից
LIFEShabat.am-ը գրում է.
Մեջքի ցավերը կոնկրետ հիվանդության դրսևորում են, որոնք ցավային զգացողություններով արտահայտվում են իրանի հետևի մասում: Այս խնդիրը լայն տարածում ունի ամբողջ աշխարհում և հատկապես ԱՊՀ-ի երկրների բնակչության շրջանում:Այս խնդիրը հաճախակի անտեսվում է ինչպես հիվանդների, այնպես էլ տարբեր մասնագետների կողմից:
Յուրաքանչյուր մարդ կյանքում գոնե մեկ անգամ ունեցել է ցավային զգացողություններ մեջքի հատվածում: Սակայն ոչ բոլոչը գիտեն, թե ինչպես կարելի է ճիշտ պայքարել այդ խնդրի դեմ:
Հաճախակի նման խնդրի պատճառ դառնում է նստատեղի նյարդի սեղմումն ու ձգումը, որի ժամանակ հիվանդների մոտ առաջանում է անտանելի ցավեր, որոնք ուղեկցվում են մկանային թուլությամբ ու ընդհանուր ինքնացգացողության վատացմամբ:
Հաճախակի նման բան տեղի է ունենում նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության ու նաև ծանրաբեռնվածության սխալ տեղաբաշխման արդյունքում:
kakhacker.ru-ն ներկայացրել է բավականին արդյունավետ մի միջոց, որը թույլ կտա 5-րդ պրոցեդուրայից հետո ազատվել մեջքի ցավերից:
Գոյություն ունեն բազմաթիվ բույսեր որոնք օգնում են ազատվել մեջքի ցավերից ու արագացնել վերականգման պրոցեսը: Նման բույսերից է համարվում ոջլադեղը(живокост) կամ քարխոտի արմատը(окопник):
Ինչպես բուժել նյարդի բորբոքումը
Բաղադրիչները՝
· 100 գրամ ոջլադեղի թարմ արմատներ
· 100 գրամ խոզաճարպ
Պատրաստման եղանակը՝
1. Մանրացրեք ոջլադեղի արմատն այնքան, մինչև որ այն խյուսի տեսք ստանա:
2. Պատրաստեք խոզաճարպից ու ոջլադեղից խյուս ու խառնեք այն.
3. Այնուհետև խառնուրդը դրեք սառնարանում սառչի 24 ժամ:
Օրական 3-4 անգամ ստացված խառնուրդից քսեք ախտահարված հատվածի վրա: Նույն պրոցեդուրան կրկնեք երեկոյան` քնելուց առաջ , սակայն այս անգամ ախտահարված հատվածների վրա պատրաստված խյուսը քսեք հաստ շերտով: Բուժման կուրսը 5 օր:
Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ եթե նյարդի սեղմումը տեղի է ունեցել միջողային դիսկերի տեղաշարժման արդյունքում, ապա ոչ մի դեպքում չի կարելի օգտվել տաքացնող միջոցներից: Նման իրավիճակում անհրաժեշտ է դիմել բժշկի, որը միանշանակ կուղղի դիսկերը:
Եվս մեկ կարևոր հանգամանք, քարախոտի օգտագործման դեպքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել, քանի որ այն օժտված է արյան ճնշումը իջեցնող հատկություններով և հակացուցված է հղիության դեպքում:



