Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին
SOCIETYՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրաքի Հանրապետության Նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումին՝ Բաղդադում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողության կապակցությամբ, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
«Խստորեն դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Իրաքի եղբայրական ժողովրդին: Զոհվածների հարազատներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



