Անհայտ ֆանատը հետապնդում է Քայլի Ջեններին
PHOTOՔիմ Քարդաշյանի 18-ամյա քրոջ՝ Քայլի Ջենների մոտ նոր գլխացավանք է սկսվել: TMZ-ը գրում է, որ աստղին հետապնդում է մի ֆանատ, որը բոլորովին վերջերս փորձել է ներխուժել Քայլիի տան տարածք:

Աստղի անվտանգության աշխատակիցները հայտնում են, որ երիտասարդը բազմիցս փորձել է մտնել Քայլի Ջենների առանձնատուն:
Մի քանի անգամ այնպես է պատահել, որ տղամարդը մոտեցել է դարպասների մոտ կանգնած պահակներին ու հայտնել, որ ինքը պետք է հանդիպի Քայլիի հետ: Երբ թիկնապահները փորձել են հասկանալ թե ինչ է կատարվում, երիտասարդը փախել է:

Վերջին անգամ նման բան պատահել էր մի քանի օր առաջ, ու աստղի թիկնապահները նախընտրել են այդ մասին հայտնել ոստիկանությանը:
Աղբյուրը` NEWS.am STYLE
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



