Այցեքարտը` գեղեցկություն, նպատակը` բոհեմական կյանք. 21-ամյա հայուհին պատրաստվում է գրավել աշխարհը (լուսանկարներ)
PHOTO
Haymedia.am-ը գրում է.
Հայ գեղեցկուհի Հռիփսիմե Սարգսյանի (Ռիփի) անունը դեռ բազում բեմերից, պոդիումներից ու կապույտ էկրանի հակառակ կողմից կհնչի:
21-ամյա հայուհին չնայած տակավին երիտասարդ տարիքին արդեն հասցրել է միջազգային խոշոր երեք գեղեցկության մրցույթների մասնակցել` Չինաստանում, Գերմանիայում և Դոմինիկյան հանրապետությունում:
«Գերմանիայում արժանացել եմ «Միս-ֆոտոգենիկ» տիտղոսին, Դոմինիկյան հանրապետությունում «Վիցե-Միսս» գեղեցկության բարձրագույն տիտղոսն եմ նվաճել: Սակայն իմ նպատակը ոչ թե մեծ պոդիումներ գրավելն է, այլ` հեռուստատեսային հայտնի դեմք դառնալը»,- ՀայՄեդիա-ի հետ զրույցում ասաց գեղեցկուհին, որ ամենից շատ ցանկանում է բոհմական կայնքով ապրել:
Գեցեկուհի Ռիփին հաջողություններ է գրանցել ոչ միայն գեղեկության ասպարեզում այլ նաև իր իսկ համար առավել հաճելի` հեռուստատեսային ոլորտում: «Գեղեցկության մի մրցույթի ժամանակ չինական FilmAwards.TV-ի ներկայացուցիչներից մեկը նկատեց ինձ ու հրավիրեց աշխատել օն-լայն հեռուստատեսությունում: Եվ արդեն տևական ժամանակ ես համագործակցում եմ նրանց հետ: Եղել եմ տարբեր երկրներում ու մի քանի հեռուստատեսային հաղորդումներ վարել: Սիրով եմ կատարում աշխատանքս, հաճելի է հաղորդավարուհու գործը: Դա իմ նպատակներից առաջինն է, և ես այն մեծագույն հոգատարությամբ եմ անում»,- նկատում է Վիցե գեղեցկուհին:
Հայ գեղեցկուհու ծնողները սկզբնապես դեմ են եղել աղջկա` գեղեցկուհու ճանապարհը ընտրելու հարցում:«Սակայն ժամանակի հետ թե՛ հայրս, թե՛ մայրս հասկացան, որ սա է իմ աշխարհը, իմ կյանքը: Հիմա արդեն ինձ օգնում են ամեն հարցով: Ցանկանում եմ շեշտել նաև միջազգային մրցույթների հայաստանյան տնօրենիս` Աշոտ Խաչատրյանի մասին, ում շնորհիվ մուտք եմ գործել դեպի միջազգային հարթակ»,- ասաց Ռիփին:




















































