Ծաղկաշենում կառուցվում է արոտների ջրարբիացման համակարգ
SOCIETYԳեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղում մեկնարկել են արոտների ջրարբիացման համակարգի կառուցման աշխատանքները, որոնք իրականացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» շրջանակներում:
Ինչպես ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի» Գեղարքունիքի մարզի համակարգող Խորեն Բադալյանը, ջրարբիացվելու է 1175 հեկտար արոտ, որի համար կառուցվում է 9 կիլոմետր երկարությամբ ջրագիծ, որը սնելու է 3 խմոց:Ծրագրի իրականացման համար ներդրվել է 91 միլիոն 300 հազար դրամ: Շինարարական աշխատանքները կավարտվեն 2016 թվականի աշնան ընթացքում: Ջրարբիացված արոտները ան խափան կծառայեն գյուղի անասնապահական տնտեսություններին, ուր, ըստ Ծաղկաշենի գյուղապետարանից ստացված տվյալների, այժմ պահվում են 700 գլուխ խոշոր, 2200 գլուխ մանր եղջերավոր անասուն: «Բացի արոտներից, ջրարբիացված տարածք կարելի է համարել նաեւ Ծաղկաշենի 362 հեկտար վարելահողերը եւ 121 հեկտար խոտհարքերը, որոնք հնձվելուց հետո վերածվում են արոտների: Ջրարբիացման շնորհիվ կբարձրանա անասունների մթերատվությունը, կավելանա անասնագլխաքանակը: Բացի այդ, ջրարբիացման ծրագրի ավարտից հետո Ծաղկաշենում ստեղծված գյուղացիական կոոպերատիվում միավորված տնտեսությո ւննները կստանան գյուղատնտեսական տեխնիկա»,-հավաստեց Խորեն Բադալյանը:
Խոսրով Խլղաթյան



