Տաքսի ծառայության ներկայացուցիչները դեմ են «Յանդեքս»-ի մուտքին Հայաստան
SOCIETYՏեղական տաքսի ծառայության ոլորտի ներկայացուցիչները կարծում են , որ «Յանդեքս» տաքսի ծառայության մուտքը հայկական շուկա բացասաբար է անրադառնալու տաքսու ոլորտի վրա:«Ավտովարորդների պաշպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովաննիսյանը նշում է, որ «Յանդեքս»-ի մուտքը շուկա բերելու է դաշտի մոնոպոլիզացմանը:
«Այդ ծառայությունը մատուցում են ոչ թե լիցենզավորված վարորդներ, այլ ցանկացած մարդ, ով գրանցվում է սմարտֆոնով: Ինչու՞ մեզանից պահանջում են լիցենզիա, իսկ այդ տաքսիներից՝ ոչ: Եթե լիցենզավորվում ենք, ուրեմն՝ թող լիցենզավորվեն բոլորը, այլապես մենք պատրաստվում ենք մեր լիցենզիաները հետ հանձնել»,- ասաց նա:
«Անհատ տաքսիստների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի համանախագահ Մխիթար Օհանյանի կարծիքով, «Յանդեքս»-ի ծառայության գները արհեստական պայմաններ են ստեղծում մնացած տաքս ի ծառայությաններին դաշտից դուրս մղելու համար:
«Ինչպե՞ս կարող է տաքսի ծառայությունը ձեզանից վերցնի 100 դրամ և վարորդին վճարի 600 դրամ: Սա խաբեյության նոր ձև է: Նշված գումարով չի կարող տաքսին ծառայություն մատուցել»,- նշեց նա:
«Յանդեքս» տաքսի ծառայությունը շուկայում կհայտնվի հուլիսի 1-ից: Սա նորամուծություն է Հայաստանում, որը թույլ է տալիս սմարտֆոնների միջոցով օնլայն տաքսի պատվիրել: Բացի դրանից, այս տաքսի ծառայությունն ավելի էժան գին է առաջարկելու:



