«Այս տարի մեր հանգիստը տարբերվող է լինելու». Լուսինե Թովմասյան
PHOTO
«Միսս Հայաստան 2003» և «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ամառային հանգիստը պատրաստվում է իր ընտանիքի հետ անցկացնել ծովափում: Tert.am Youth-ի հետ զրույցում գեղեցկուհին խոսեց Ստրասբուրգում վերջերս կայացած Fashion week-ի և իր ամառային հանգստի մասին:
«Վերջերս եմ վերադարձել Ստրասբուրգից, որտեղ մասնակցելով fashion week-ին ներկայացրել եմ դիզայներ Վահան Խաչատրյանի երեկոյան զգեստները: Առհասարակ շատ քիչ եմ մասնակցում նորաձևության ցուցադրություններին, բայց քանի որ Վահանը իմ լավագույն ընկերն է, նրան չմերժեցի: Բոլորը շատ տպավորված էին և հավանել էին զգեստները: Անգամ, մեզ հրավիրեցին, որ մյուս տարի էլ մասնակցենք, բայց չգիտեմ կմասնակցենք, թե` ոչ»,-ասաց Լուսինեն:
Այս օրերին գեղեցկուհին զբաղված է ֆոտոշարքերով տարբեր նախագծերի համար: Աշխատանքն ավարտելուց հետո նա պլանավորել է ընտանիքի հետ մեկնել ծովափնյա հանգստի: «Ամռանը սիրում եմ հանգստանալ այնտեղ, որտեղ կա ծով, ավազ, արև: Այս տարի մեր հանգիստը տարբերվող է լինելու, քանի որ մեզ հետ է լինելու նաև Արիանան»,-ասաց Լուսինեն:
Վերջինս նշեց, որ շատ վայրեր կան, որ կցանկանար գնալ: «Շատ կցանկանայի լինել Բրազիլիայում, Ավստրալիայում և Ճապոնիայում: Իհարկե, երեխայիս հետ դժվար կլինի մեկնել, բայց ամուսնուս հետ մի օր անպայման կգնամ»,-եզրափակեց Լուսինեն:




















































