Դաժան օրերի եւ «առաջին սիրո» մասին. այսօր ծնվել է Լանա Դել Ռեյը
PHOTO
Լանա Դել Ռեյն այսօր նշում է ծննդյան 31-ամյակը: Երիտասարդ եւ գեղեցիկ երգչուհին իր երաժշտական կարիերան սկսել է 2005 թ-ին, սակայն նրա անունն աշխարհին ավելի հայտնի դարձավ 2011 թ-ին, երբ ամերիկացի երգչուհին թողարկեց Video Games երգն ու տեսահոլովակը:
2012 թ-ին լույս տեսավ նրա Born to Die ձայնասկավառակը, որն առաջատար հորիզոնականներ գրավեց ամենահեղինակավոր հիթ շքերթներում եւ իր վաճառքի առումով զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Այս ձայնասկավառակին հաջորդեցին նաեւ մյուս աշխատանները`Paradise, Ultraviolance… ի դեպ վերջինը եւս ռեկորդակիր դարձավ հիթ շքերթներում զբաղեցրած իր դիրքով:
GQ ամսագրին տված իր հարցազրույցում Լանա Դել Ռեյը խոստովանել է, որ վաղ հասակում պայքարում էր ալկոհոլիզմի դեմ:
«Ես անընդհատ ցանկանում էի խմել: Ամեն օր ալկոհոլ էի օգտագործում: Born to Die ձայնասկավառակիս երգերի մեծամասնությունը հենց այդ դժվար օրերիս արտացոկանքն են: Ալկոհոլն իմ կյանքի առաջին սերն էր: Ծնողներս շատ էին անհանգստանում: Իսկ ինձ դուր էր գալիս սեւ կողմ ունենալը, սակայն երբ հասկանում ես, որ քո մութ կողմը քեզանից ուժեղ է դառնում, սկսում ես անհանգստանալ: Դա իմ կյանքի ամենադաժան շրջանն էր…»:
Դաժան օրերի եւ ամառային տխրության մասին` ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հանրահայտ երգչուհու լավագույն հիթերից մի քանիսը.
Սյունե Առաքելյան




















































