Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդը չորրորդ նիստն է գումարել

SOCIETY

 ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական` 4-րդ նիստը: Հասարակական խորհրդի անդամների կողմից ձևավորված օրակարգում ընդգրկվել էին Բնապահպանական պետական տեսչության գործունեության, Երևան քաղաքի էկոլոգիական վիճակի, տնտեսական գործունեության հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի« վերաբերյալ կառավարության որոշումների և բուսական ու կենդանական աշխարհին հասցված վնասի սակագների մասին օրենքի վերանայմանը վերաբերող հարցեր: Այս մասին  տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը բացելով նիստը` խորհրդի հաստատմանն է ներկայացրել օրակարգը, ինչից հետո խոսքը փոխանցել է առաջին հարցը զեկուցողին:

Խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկությամբ, օրակարգային առաջին հարցի շրջանակներում, ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Հակոբ Գալստյանը ներկայացրել է 2015 թվականի և 2016 թվականի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների արդյունքները: Ըստ բանախոսի, ՀՀ բնապահպանական պետական տեսչությունը 2015թ. իրականացրել է ստուգումներ 128 կազմակերպություններում և ֆիզիկական անձանց մոտ: Ստուգումների մեծ մասն իրականացվել են մինչև 2015թ․ հուլիսի 30-ը, երբ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ժամ անակավորապես դադարեցվել են տեսչական ստուգումները։

Կատարված տեսչական ստուգումների, կենդանական և բուսական աշխարհի օբյեկտների տեղափոխման և օգտագործման օրինականության պահպանման  նպատակով կազմակերպված ստուգայցերի և տեսչության  վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում հայտնաբերվել է 872 խախտում:

Կազմվել է վարչական տուգանքի 794 ակտ` 61,3 մլն.դրամ ընդհանուր գումարով:      Կազմվել է 198.77մլն.դրամ վնասի հատուցման 535 արձանագրություն: 2015թ. առգրավվել է  820.7կգ. խեցգետին, 2062.2 կգ «սիգ» տեսակի ձուկ, 443 հատ ձկնագողության պարագա, իսկ 2016 թվականի առաջին կիսամյակում` 38.30կգ խեցգետին, 1802 կգ «սիգ» տեսակի ձուկ:

Բնապահպանական պետական տեսչությունը 2015 թվականին ՀՀ անտառային, ընդհանուր օգտագործման անտառածածկ և հատուկ պահպանվող  տարածքների նկատմամբ կատարած վերահսկողության արդյունքում   հայտնաբերել է 432 խախտում, ինչի համար 373 իրավախախտի ենթարկել է 27.1 մլն․դրամ վարչական տուգանքի և նրանց նկատմամբ կազմվել է  շրջակա միջավայրին պատճառած վնասի 401 ակտ՝ 128.86 մին․դրամի չափով: Ընդհանուր առմամբ 2015 թվականին հայտնաբերվել է 2710 հատ ապօրինի հատված ծառ, ինչը հսկողության ուժեղացման արդյունք է։ ՀՀ բնապահպանական պետական տեսչության պետը պատասխանել է  խորհրդի անդամների բարձրացրած հարցերին:

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն իր զեկույցում բարձրացրել է այն հարցը, թե որքանով է Երևանում իրականացվող քաղաքաշինությունը նպաստում մայրաքաղաքի էկոլոգիական վիճակի բարելավմանը, աղետների ռիսկերի նվազեցմանը` մասնավորապես կլիմայի փոփոխության պայմաններում: Բանախոսը շեշտել է, որ հետխորհրդային տարիներին Երևանի կանաչ տարածքներն էականորեն կրճատվել են և խնդիրը պետք է ուշադրության կենտրոնում պահել: Խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը կարևորել է քաղաքաշինական որոշումներ կայացնելու ժամանա կ բնապահպանական նորմերի առաջնայնության պահպանումը:

«Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ  նախագահ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է տնտեսական գործունեության հետևանքով մթնոլորտային օդին, հողային ու ջրային ռեսուրսներին հասցված վնասի վերաբերյալ կառավարության որոշումների և բուսական ու կենդանական աշխարհին հասցված վնասի սակագների մասին օրենքի վերանայման անհրաժեշտությունը։ Է. Գրիգորյանն առաջարկել է, որ արձանագրված բնապահպանական խախտումների համար սահմանված տույժերի մի մասը տրամադրվի տվյալ տարածքի պահպանությունն իրականացնող և խախտում հայտնաբերած սուբյեկտներին (տեսչական մարմիններին, համայնքներին այլ վերահսկող մարմիններին), որպեսզի բարձրացվի նրանց շահագրգռվածությունը, ինչի արդյունքում նաև կավելանա բացահայտումների թիվը:

ՀՀ բնապահպանության նախարար Ա. Գրիգորյանը կարևորելով վերահսկողական մեխանիզմների բարելավումը և լիազոր մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացումը` հանձնարարել է բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին քննարկել Խորհրդի նիստում հնչած առաջարկությունը և անհրաժեշտության դեպքում ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների առաջարկությունները:

Ամփոփելով քննարկումները` Հասարակական խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, նկատել, որ Խորհրդում բարձրացված հարցերը նպաստում են ՀՀ բնապահպանության նախարարության գործունեության արդյունավետության բարձրացմանը և ծառացած բնապահպանական խնդիրների լուծմանը:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan