Ռուսաստանից կաթոլիկներ են ուղեւորվում Հայաստան՝ աղոթելու Հռոմի պապի հետ միասին
INTERNATIONAL NEWSՌուսաստանից մի քանի խումբ ուխտավորներ կմասնակցեն այն պատարագին, որը Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունիսի 25-ին կմատուցի Գյումրիի Վարդանանց հրապարակում Հայաստան իր այցի շրջանակներում: Այդ մասին հունիսի 21-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Մոսկվայում հայ կաթոլիկ համայնքի ավագ քահանա Պետրոս Եսայանը:
Մոսկվացիներից բացի, կաթոլիկների խմբեր կժամանեն Բրյանսկի, Կրասնոդարի, Սոչիի, Ադլերի եւ այլ քաղաքների հայկական համայնքներից: Հոգեւորականի խոսքով՝ այժմ Ռուսաստանում հայ երեք կաթոլիկ հոգեւորականներ են ծառայում:
Հռոմի պապը Երեւան Է ժամանելու հունիսի 24-ին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



