«Անվերջ հոսող արցունքներս ավելի լավ կնկարագրեն զգացողություններս». Անի Դաշյան
LIFETert.am-ը գրում է.
Ռուսաստաբնակ հաղորդավարուհի Անի Դաշյանն օրեր առաջ մայրացել է: Անիի և Լյուդվիգ Կարապետյանի առաջնեկը տղա է: Tert.am Youth-ը հաղորդավարուհու հետ խոսեց իր զգացողությունների և առաջիկայում աշխատանքը շարունակելու մասին:
«Իհարկե, դեռ թույլ եմ ինձ զգում: Երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար, բայց երբ նայում եմ փոքրիկիս աչքերին մոռանում եմ ամեն ինչ: Իմ և փոքրիկիս առաջին հանդիպումը շատ սպասված էր: Անբացատրելի էին զգացողություններս: Այդ պահին անվերջ հոսող արցունքներս երևի ավելի լավ կնկարագրեն զգացողություններս հազարավոր բառերի փոխարեն: Իսկ ամուսինս անչափ երջանիկ է»,- ասաց Անին:
Անիի ամուսինն է ընտրել որդու անունը: Հաղորդավարուհու խոսքով. «Ամուսինս առաջարկեց ես էլ հավանություն տվեցի, մտածում էինք այնպիսի անուն դնել, որը թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում , թե՛ ԱՄՆ-ում և թե՛ այլուր չի աղավաղվի արտասանելուց»:
Որոշ ժամանակ անց հաղորդավարուհին կրկին կվերադառնա իր աշխատանքին: Բաց նա նշեց, որ այս շրջանում իր համար ամենակարևորը իր փոքրիկի մանկությունն է:




