ԱՊՀ-ի առողջապահության խորհուրդը նախագիծ Է ընդունել ծխելու դեմ պայքարի վերաբերյալ
INTERNATIONAL NEWSԱՊՀ-ի երկրների առողջապահության խորհուրդը հաստատել Է բնակչության վրա ծխախոտի բացասական ազդեցությանը հակազդելու համատեղ ծրագրի նախագիծը: Այդ մասին հունիսի 21-ին լրագրողներին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարության հասարակական առողջության եւ հաղորդակց ությունների դեպարտամենտի տնօրեն Օլեգ Սալագայը:
«Այսօր ԱՊՀ-ի առողջապահության խորհրդի՝ Աստանա քաղաքում կայացած նիստի ընթացքում խորհրդի անդամները հավանություն տվեցին բնակչության առողջության վրա ծխախոտի բացասական ազդեցության կանխարգելման ուղղությամբ ԱՊՀ-ի մասնակից պետությունների համատեղ գործողությունների ծրագրի նախագծին, որը պատրաստել Էր աշխատանքային խումբը»,-հայտնել Է նա:
Սալագայը նշել Է, որ ծրագիրը ներառում Է ծխախոտի օգտագործման հետեւանքներից բնակչության առողջության պահպանման մասին մոդելային օրենքի եւ ծխախոտի ինդուստրիայի միջամտությունից պետական քաղաքականության պաշտպանության միջոցառումների մշակումը:
«Ծրագրի նախագիծը հավանության Է արժանացել միաձայն: ԱՊՀ-ի գործադիր կոմիտեն անհրաժեշտ փաստաթղթեր կպատրաստի, որպեսզի ծրագիրը հաստատվի ԱՊՀ-ի մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում»,-նշել Է Սալագայը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



