Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Դեսպան Միլսն այցելել է Վանաձորի մանկատուն

SOCIETY

 Հայաստանում ԱՄՆ դեսպան  Ռիչարդ Միլսի ուշադրության կենտրոնում վերջին մեկ ամսվա ընթացքում մարդու իրավունքներին վերաբերող հարցերը էին: Այս հարցերի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով Լուռու մարզ կատարած իր այցի շրջանակում, որտեղ նա հանդիպումներ ունեցավ մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք կառույցների հետ, դեսպանն այցելեց նաև Վանաձորի մանկատուն: Այս մասին  տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

Դեսպանը ծանոթացավ մանկատան պայմաններին, զրուցեց Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ: Նա նաև զրուցեց մանկատան անձնակազմի ու սաների հետ՝ երեխաների պաշտպանության ուղղությամբ իրականացվող բարեփոխումների վերաբերյալ նրանց մոտեցումներին ծանոթանալու նպատակով: Քննության առնվեցին մանկատների բեռնաթափման և երեխաներին ընտանիք վերադարձնելու հեռանկարները:

«Երեխաները պատշաճ խնամքի, հոգածության, սիրո ու աջակցության իրավունք ունեն: Նման խնամք ու հոգածություն ապահովելու համար խնամատար հաստատությունները, թերևս, լավագույն վայրը չեն: Բացի այդ, դա թանկ տարբերակ է պետության համար և նաև կոռուպցիոն դրսևորումների տեղիք է տալիս՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆինանսավորումը հատկացվում է հաստատության սաների թվի հիման վրա և ոչ խնամքի որակի հիման վրա»,- ասաց դեսպան Միլսը:

Կյանքի դժվարին պայմաներում հայտնված երեխաների վերաբերյալ ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագրի շրջանակում 2015թ. հոկտեմբերին Հայաստանը ընտրվել էր որպես առաջնային մասնակից, ինչը թույլ է տալիս հետևողականորեն աջակցել երեխաների պաշտպանությանն ուղղված բարեփոխումներին: ՀՀ կառավարությունը ԱՄՆ ՄԶԳ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վորլդ Վիժըն, Սեյվ դե չիլդրեն, Հույսի կամուրջ կազմակերպությունների հետ միասին աշխատում է ռիսկային խմբերի երեխաների խնամքի բարելավման հարցերի շուրջ:

Նպատակներից մեկը, որի ուղղությամբ համագործակցում են ԱՄՆ և ՀՀ կառավարությունները խնամատար հաստատությունների բեռնաթափումն է: Ըստ  ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանում մոտ 4.500 երեխա կա երկրի 41 խնամատար հաստատություններում՝ մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ, հատուկ կրթական հաստատություններ: Այս հաստատություններում տեղավորված երեխաների 97 տոկոսը սոցիալապես անապահով ընտանիքներից են, ընդ որում երեխաների ծնողներից առնվազն մեկը ողջ է:

«Այլընտրանքային ծառայությունների բացակայության  պատճառով երեխաների պաշտպանության ներկայիս համակարգը նպաստում է, որպեսզի հաշմանդամություն, հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների ծնողները և սոցիալապես անապահով ընտանիքները ձգտեն երեխաներին ուղարկել խնամատար հաստատություններ՝ ժամանակավոր կամ մշտական խնամքի համար: Այս երեխաները, ինչպես և ցանկացած այլ երեխա, իրավունք ունի հասակ առնել ընտանիքում կամ ազգականների: Որտեղ հնարավոր է, մենք պետք է համախմբենք մեր ջանքերը պաշտպանելու այս երեխաների իրավունքները և այդ կերպ օժանդակելով, որ պահպանվի ընտանիքը», - ասաց դեսպան Միլսը:

Վանաձորի մանկատուն կատարած այցից զատ դեսպանը Լոռու մարզում հանդիպում ունեցավ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են զինված ուժերում մարդու իրավունքների հետ կապված հարցերով: Դեսպան Միլսը նաև հանդիպում ունեցավ Խաղաղության կորպուսի կամավորներից մեկի հետ, ով աշխատում է ռիսկային խմբերի երիտասարդներին ու տարեցներին սոցիալական ու կրթական ծառայություններ մատուցող  «Օրրան» կենտրոնում: Այստեղ դեսպանը հարցազրույց տվեց «Օրրան» կենտրոնի ծրագրի շրջանակում լրագրողական գործ ուսանող երիտասարդներին:

«Խաղաղության կորպուսի մեր կամավորներից շատերն աշխատում են «Օրրանի» նման կենտրոններում՝ օգնելով մշակել ծրագրեր, որոնք կօգնեն համայնքների ու կենսակերպի բարելավմանը: Խաղաղության կորպուսի այս կամավորները մարմնավորում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի շունչն ու ոգին՝ ապահովելով, որ համայնքում բոլորը ստանան կրթություն, սեր ու օժանդակություն, որ անհրաժեշտ է հասարակության ակտիվ ու պահանջատեր անդամ դառնալու համար», - ասաց դեսպանը:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan