Թրամփի հանրահավաքում ձերբակալված երիտասարդը խոստովանել Է նրան սպանելու մտադրությունը
INTERNATIONAL NEWS19-ամյա Մայքլ Սենֆորդը, որին հունիսի 18-ին Դոնալդ Թրամփի հանրահավաքի ժամանակ ձերբակալել են ոստիկանից ատրճանակը խլելու փորձ անելիս, խոստովանել Է, որ ծրագրում Էր գնդակահարել քաղաքական գործչին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BNO News-ը:
Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ոստիկանական տեղամասում հարցաքննության ժամանակ Սենֆորդը հայտարարել Է, թե մեկ տարի Է, ինչ Թրամփի դեմ մահափորձի ծրագրեր Է նյութում եւ վերջապես որոշել Է դիմել այդ քայլին: Հանրահավաքից, որտեղ նրան ձերբակալել են, մի քանի օր առաջ տղամարդը Լաս Վեգասում այցելել Է հրաձիգների ակումբ եւ վերջինիս աշխատակցից իմացել՝ ինչպես օգտվել ատրճանակից:
Ոստիկանությունում BNO News-ի աղբյուրը հայտնել Է, որ Սենֆորդը կարծել Է, թե ոստիկանին զինաթափելը կլինի զենք ստանալու ամենահեշտ եղանակը, որպեսզի գնդակահարի Թրամփին:



