Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Հորդանանում ապրում է մոտ 3 հազար հայ

SOCIETY

Հորդանանում ապրում է մոտ 3 հազար հայ:  Հորդանանի հայ համայնքը Սփյուռքի ավանդական համայնքներից է, ունի իր ներքին ենթակառուցվածքները, մարդկային, ֆինանսական և այլ ռեսուրսներ: Համայնքը կազմված է սոցիալական և դավանական տարբեր շերտերից: Ծանրակշիռ հատվածը հայ առաքելական եկեղեցու հետևորդներն են, ավելի փոքր մաս են կազմում հայ կաթոլիկները: Կա երեք եկեղեցի՝ առաքելական ուղղվածությամբ երկու` Ս. Թադեւոս, Ս. Կարապետ և մեկ կաթողիկե: Ս. Թադեւոս եկեղեցու շրջանակներում գործում է վեցամյա Յուզբաշյան-Գյուլբենկյան վարժարանը: Ազգային ծրագրերը մշակվում են միությունների ներսում և գործնականում իրականացվում են տվյալ միության ենթակառուցվածքների միոջոցով: Այս մասին նշվել է Լիբանանում Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի կողմից կազմակերպված գիտաժողովի ժամանակ, որը նվիրված էր Հորդանանի հայ համայնքին:

Գիտաժողովին ելույթով հանդես եկած ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, արաբագետ Արաքս Փաշայանն «Արմենպրես»-ին փոխանցեց, որ Հորդանանի հայերն այդ երկրի լիիրավ քաղաքացիներ են, ազատորեն դավանում են սեփական կրոնը՝ վայելելով թե՛ Հաշիմյան իշխող թագավորական ընտանիքի և թե՛ հասարակության համակրանքն ու աջակցությունը: Հայերը լավ համարում ունեն՝ որպես երկրի նվիրյալ քաղաքացիներ: Նրանք ակտիվորեն ներգրավված են երկրի տնտեսական և հասարակական կյանքում՝ մեծ փորձառություն ունենալով մի շարք արհեստների ու արվեստների ոլորտներում: Պետության կողմից ճանաչված են որպես կրոնական փոքրամասնություն: Պետության մոտ համայնքը, իսկ համայնքի առաջ՝ պետությանը, ներկայացնում է Երուսաղեմի հայոց պատրիարքությանը պատկանող Հայ առաքելական եկեղեցու Ամմանի հայոց և շրջակայից  թեմը՝ ի դեմս պատրիարքական փոխանորդ, առաջնորդ Տ. Վահան արքեպիսկոպոս Թոփալյանի:

Հայերի ճնշող մեծամասնությունն ապրում է Ամմանում: Հայկական կառույցները գտնվում են Ամմանի Ջաբալ Աշրաֆիյե թաղամասում: Հայ համայնքը որոշակի գործոն է նաև Հորդանան-Հայաստան երկկողմ հարաբերությունների և համագործակցության հարցում:

Հայկազյան համալսարանի ռեկտոր, դոկտոր Փոլ Հայդոսթյանը նշել է, որ չնայած հայապահպանության և այլ ոլորտներում նկատվող որոշակի բացասական միտումներին, պետք է փորձել հասկանալ, թե ստեղված իրավիճակում, ի սպաս հայ համայնքների, ինչ շահեկան լուծումներ կարելի է գտնել:

Արաքս Փաշայանը նկատեց, որ գիտաժողովի ընթացքում հնչած բոլոր զեկուցումներն էլ արժեքավոր էին, աչքի էին ընկնում գիտական կարևորությամբ ու արդիականությամբ՝ ընդգրկելով համայնքի պատմության տարբեր ժամանակահատվածներ ու իրար չկրկնող, տարաբնույթ խնդիրներ: «Դրանցից շատերը հիմնված էին արխիվային նյութերի, դաշտային հետազոտությունների, անգամ սեփական ընտանիքների պատմության փաստերի ու անձնական փորձառության վրա: Զեկուցողներից շատերը ներկայացրեցին նաև մի շարք բացառիկ լուսանկարներ, որոնք նոր լույս սփռեցի արդեն Հայոց Ցեղասպանությունից և Կիլիկի այի հայաթափումից հետո ձևավորված Հորդանանի հայ համայնքի պատմության տարբեր կողմերին, այդ տարածքում ստեղծված հայկական նյութական, հոգևոր և ազգային մշակույթին, երևելի հայերի գործունեությանը»,-ասաց նա:

Հայկազյան համալսարանն արդեն մի քանի տարի է, ինչ նախաձեռնել է Սփյուռքի հայ համայնքներին վերաբերող գիտաժողովների շարք, որը շարունակական բնույթ է կրում: Հորդանանի հայ համայնքին նվիրված գիտաժողովին մասնակցում էին թե՛ օտար, թե՛ հայ ուսումնասիրողներ, ինչպես նաև Հորդանանի հայ համայնքը ներկայացնող պատվիրակներ, ինչը հնարավորություն տվեց տարբեր կողմերից քննության ենթարկել Հորդանանի հայ համայնքը: Հայաստանից գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի գիտաշխատող արաբագետ Արաքս Փաշայանը և ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի ասպիրանտ Հրածին Վարդանյանը:   

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris