Նոր տվյալներ Երասխի ավտովթարի վիրավորների առողջականի մասին
SOCIETYԵրասխ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարիհետևանքով Արարատի և Վեդու բժշկական կենտրոններում գտնվող 7 վիրավորի առողջական վիճակը կայուն վերահսկելի է, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. ախտորոշումը` ձախ ձեռքի առաջին մատի տրավմատիկ անդամահատում: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր: Կատարվում է ախտորոշմանը համարժեք բուժում: Նշենք, որ տուժածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, գանգուղեղի վնասվածք, արյունազեղում: Տուժածի վիճակը ծանր է: Կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



