Ինչով է վտանգավոր բարձրակրունկ կոշիկը
LIFEԲարձրակրունկ կոշիկներ կրելը կարող է լինել ոչ միայն ցավոտ և անհարմար, այն նաև առաջիկայում կարող է բարձրացնել արթրիտով հիվանդանալու ռիսկը, հայտնում է hronika.info-ն:
Սթենֆորդի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ 7-8 սանտիմետրանոց կրունկները փոխում են քայլվածքը, այն դարձնելով ծերացող և ծնկային արթրիտ ունեցողների քայլվածքի նման: Այդ բացահայտումը կարող է բացատրել այն փաստը, որ օստեոարթրիտը կանանց մոտ 2 անգամ ավելի հաճախ է պատահում, քան տղամարդկանց:
Արթրիտի ամենատարածված ձևը հանդիսանում է օստեոարթրիտը, որն առաջանում է կրճիկների մաշվածությունից, որոնք մեր հոդերին օգնում են շարժվելու: Այտուցված և ցավոտ հոդերը դժվարացնում են քայլվածքը, հատկապես աստիճաններին:
Փորձի ընթացքում պարզվել է, որ ինչքան բարձր է կրունկը, այնքան ավելի շատ է փոխվում քայլվածքը:



