Yerevan, 18.March.2026,
00
:
00
BREAKING


ԴԱԻՇ-ի հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից. Նաիրա Զոհրաբյան

SOCIETY

ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողություններին և Եվրոպայի խորհրդի՝  «Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովի օրերս հրապարակած զեկույցին, որը լուրջ մտ ահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կայքից, Նաիրա Զոհրաբյանի՝ ԵԽԽՎ քարտուղարությանը հանձնված ելույթում ասված է. «Ես այսօր կրկին պիտի խոսեմ ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին, որը աննախադեպ էր ծանր ռազմատեխնիկայի օգտագործման իր ծավալով եւ ադրբեջանական զինուժի կատարած վայրագություններով։ Մի քանի օրում Ադրբեջանը հերթական անգամ թքեց իր իսկ վավերացրած  բոլոր միջազգային պայմանագրերի վրա՝ Մարդու իրավունÖ �ների հռչակագրի, բռնությունների եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երեխաների իրավունքի, ժնեւյան եւ բոլոր հնարավոր կոնվենցիաների վրա։

Ընդամենը մեկ փաստ հարյուրավորներից՝ Բաքվի համալսարանի կայքում տեղադրված` Ղարաբաղի պաշտպանության բանակի գլխատված զինվորի նկարը րոպեների ընթացքում հավաքել էր հազարավոր լայքեր։ Իսկ զինվորին գլխատած երկոտանի ադրբեջանցի կենդանին, ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովը, հռչակվել է Ադրբեջանի հերոս՝ Ալիեւի կողմից արժանանալով զինվորական պարգեւի։ Երբ տեսնում ես այս ամենը, համոզվում ես, որ ԴԱԻՇ-ի հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից՝ ինչպես գլխատել, մորթել, անարգել զոհվածների դիերը։

Հարգելի գործընկերներ, ձեզանից ոմանց, այդ թվում՝ մարդու իրավունքների հանձնակատարին,  ես եւ իմ գործընկերները ներկայացրել ենք գլխատված, խոշտանգված եւ անարգված զինվորների դիերի նկարները։ Ձեզանից շատերը չկարողացան անգամ նայել այդ նկարներին։ Բայց հույս ունեմ գոնե հասկացաք, թե ի՞նչ արժե Ալիեւի հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Այո, պատրաստ է, սպանելով երեխաների ու ծերերի, գլխատելով ու խոշտանգելով զինվորների եւ խաղաղ բնակիչների։  Եւ միանգամայն օրինաչափ է, որ Եվրոպայի խորհÖ �դի՝  «Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովի օրերս հրապարակած զեկույցը լուրջ մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում։ Զեկույցը նշում է, որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ դաստիարակվել է հայերի հանդեպ ատելությամբ, իսկ ադրբեջանցի այն եզակի գործիչները, ովքեր հանդես են գալիս հաշտեցման օգտին, նրանց բանտ են նետում՝ տարբեր շինծու մեղադրանքներով։ Որպես օրինակ է բերվում մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ո ւ հերոսացումը, ինչը, ըստ զեկույցի, հայերի հանդեպ ազգային ատելության հողի վրա նոր հանցագործությունների հիմք դարձավ։  

Հարգելի գործընկերներ,

Տարիներ շարունակ այս ամբիոնից ես խոսել եմ ադրբեջանական դասագրքերում քարոզվող վայրագ հակահայության մասին, ներկայացրել եմ ադրբեջանուհի Մայրամ Գյունեշլիի նամակները, ով ասում էր, որ ինքը, կարդալով ադրբեջանական դասագրքերը, սարսափում է իր զավակի  ապագայի համար, ով չի կարող նման ատելության մթնոլորտում առողջ մարդ մեծանալ։

Եւ վերջապես «Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովը անդրադառնում է լրջագույն այս խնդրին, հաստատելով, որ Ադրբեջանը սաֆարովատիպ զոմբիներ է բուծում։

Այս ամենի մասին պետք է խոսվեր վաղուց, երբ Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարում էր, թե Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար, իսկ 13-ամյա ադրբեջանուհին հպարտ ասում էր, թե ինքը դիպուկահար է դառնալու՝ հայ երեխաներին սպանելու համար։

Ահա այսպես՝ հարգելի գործընկերներ։ Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ հիմա այլեւս հնարավոր է ինչ-որ բան շտկել։ Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական պետություն է՝ այդօրինակ պետության բոլոր կանոններով»։

 

IDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients