ՄԱԳԱՏԷ-ի փորձագետներ են ժամանում Տյանցզինի պայթյունների շրջան
SOCIETYԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) մասնագետները կժամանեն Չինաստանի Տյանցզին քաղաքի այն շրջան, որտեղ երկու հզոր պայթյուններից առնվազն 50 մարդ է զոհվել, եւս ավելի քան 700-ը՝ տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է Pzfeed պորտալը:
Ընդամենը ողբերգության վայրում աշխատելու են շուրջ 200 միջուկային եւ կենսաքիմիական փորձագետներ:
Պայթյունները տեղի են ունեցել քաղաքի նավահանգստից ոչ հեռու գտնվող արդյունաբերական գոտու վտանգավոր քիմիական նյութերի պահեստում: «Չժունգո ցինյան բաո» թերթը, մասնավորապես, նշում է, որ իր ունեցած տվյալներով՝ պահեստում կարող էին գտնվել ցիան եւ ցիանաթթու, որոնք վտանգ են ներկայացնում մարդու համար: Պաշտոնապես այդ տվյալները չեն հաստատվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Օգոստոսի 12-ին տեղական ժամանակով ժամը 23:30-ին, 30 վայրկյան տարբերությամբ, Բիյանհայի շրջանում երկու հզոր պայթյուն Է որոտացել Ruihai Logistics լոգիստիկական ընկերության պահեստում: Պայթյուններն այնպիսի ուժգնություն են ունեցել, որ դրանք գրանցել Է տեղի սեյսմոլոգիական ծառայությունը: Դրանց հզորությունը կազմել Է 3 եւ 21 տոննա տրոտիլին համարժեք: Հրատարակության աղբյուրի տվյալներով՝ նավահանգստում գտնվում Էին Volkswagen մակնիշի նոր ավտոմեքենաներ, որոնք ավելի վաղ ներմուծվել Էին ՉԺՀ: Հաղորդվում Է, որ հրդեհը ոչնչացրել Է 1065 Touareg ավտոմեքենա, 770 Multivan, 391 Beetle, 251 Tiguan, ինչպես նաև Magotan, Up, Golf եւ Golf Sportsvan մոդելների տասնյակ ավտոմեքենաներ:
Քիմիական նյութերով թունավորվելու վտանգի կապակցությամբ Պեկինից հրդեհի մարման վայր են ժամանել քիմիական պաշտպանության գծով փորձագետներ: Հաղորդվում Է, որ վերջին պայթյունը տեղի Է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Դրանից հետո օդ Է բարձրացել սպիտակ ու դեղին գույնի ծուխ: Պատահարի վայրից 500 մետր հեռավորության վրա ծծմբի օքսիդի, ածխածնի մոնօքսիդի եւ ազոտի օքսիդի բարձր պարունակություն Է գրանցվել:



