ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այս օրերին «գործուղվել» է Ալավերդի` տեղում կրքերը հանդարտեցնելու համար...
POLITICS«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ալավերդի քաղաքում այս օրերին լարված մթնոլորտ է, որի պատճառը կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրություններն են: Նշենք, որ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուները երկուսն են` Արթուր Աբգարյան եւ Կարեն Փարեմուզյան: Նրանք երկուսն էլ անկուսակցական են: Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ մյուս թեկնածուն Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է: Մինչ այժմ ՀՀԿ-ն այդպես էլ չի հայտարարել, թե ում թեկնածությունն է սատարելու, կամ այլ կերպ ասած՝ ով է իշխանական թեկնածուն:
Ուշագրավ է, որ առաջադրված թեկնածուները ժամանակին մտերիմ ընկեր եւ բիզնես-գործընկերներ են եղել, սակայն լարվածությունն այն աստիճան է սրվել, որ նրանք այժմ գրեթե թշնամացել են: Կարեն Փարեմուզյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մտերիմներից է, եւ մարզպետը սատարում է նրա թեկնածությունը: Իսկ Արթուր Աբգարյանը Ալավերդիում հայտնի գործարար, Լալվարի քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանի եղբայրն է՝ կրկին իշխանական լուրջ կապերով:
Մեր տեղեկություններով՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այս օրերին «գործուղվել» է Ալավերդի` տեղում կրքերը հանդարտեցնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



