Պաշտպանի միջամտությամբ վերացվել է քաղաքացու նկատմամբ կիրառված արգելքը
INTERNATIONAL NEWSՔաղաքացին զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ եւ հայտնել, որ դեռեւս 2015թ. Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզայինքննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, եւ ինքը ճանաչվել է տուժող:
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, քաղաքացին հայտնել է, որ 2016թ. մարտի 19-ին Զվարթնոց օդանավակայանից ցանկացել է մեկնել արտերկիր, սակայն Ոստիկանության քրեականհետախուզության գլխավոր վարչության կողմից սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով սահմանափակված էեղել իր՝ երկրից դուրս գալու հնարավորությունը:
Ահազանգի հիման վրա Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման աշխատակիցը նույն օրը կապվել է Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի հետ, ով գրություն է ուղարկել Ոստիկանություն՝ քաղաքացու ազատ տեղաշարժման արգելքը վերացնելու համար: Արդյունքում, քաղաքացու նկատմամբ կիրառված արգելքը վերացվել է:



