Հալեպում հայ է վիրավորվել
SOCIETYՀալեպում հրթիռակոծության հետեւանքով տարեց հայ է վիրավորվել: Ինչպես հաղորդում է Սիրիայում լույս տեսնող հայկական «Գանձասար» թերթը, հրթիռակոծության թիրախում է հայտնվել ավտոմեքենան, որում եղել է Կարապետ Հաբեշյանը: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները Հաբեշյանի վիճակը նորմալ են գնահատում:
Հիշեցնենք, որ Սիրիայի Դամասկոսի նահանգի Զաբադանի քաղաքում ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել էր հայ զինծառայող 22-ամյա Հաբեթ Մանուկ Աբրիկյանը: Նա Սիրիայի բանակի զինծառայող էր:
Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ այդ երկրում մոտ 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը՝ Լաթաքիա, Հոմս, Քամիշլի, Հասակե, Յակուբիե, Ռաքքա, Քեսաբ քաղաքներում եւ իհարկե մայրաքաղաք Դամասկոսում:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



