Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը Հայրերի օրվա առթիվ երեխաների հետ լանչի են գնացել
PHOTO
Քիմը կարողանում է ուշադիր լինել իր մտերիմների հանդեպ: Օրինակ, անցած չորեքշաբթի երեք տարեկան դարձած փոքրիկ Նորթի ծննդյան օրը նախ Դիսնեյլենդում նշեցին, իսկ հանգստյան օրերին թեմատիկ հավաքույթ կազմակերպեցին, որտեղ երեխաները ջրահարսների կերպարով էին:
Իսկ երեկ ԱՄՆ-ում տոնում էին Հայրերի օրը (շատ երկրներում այդ տոնը նշվում է հունիսի երրորդ կիրակին)։
Քիմը իր Twitter–ում շնորհավորել է հորը՝ Ռոբ Քարդաշյանին ու ամուսնուն՝ Քանյե Ուեսթին:
Իսկ ավելի ուշ 35-ամյա հայուհին ամուսնու ու երեխաների հետ գնացել էր Մալիբուում գտնվող Nobu ռոստորան (հոլիվուդյան աստղերից շատերի սիրելի ռեստորանն է, սեփականատերն էլ Ռոբերտ դե Նիրոն է):
Ընտանիքը որոշել է Հայրերի օրը տոնել հենց այնտեղ՝ լուռ ու հանգիստ միջավայրում, բայց ինչ հանգստի մասին է խոսքը, երբ պապարացիները ամեն քայլափոխի Քիմին են հետեւում:
Պապարացիների ուշադրության կենտրոնում Քիմի ոտքերն էին. հայուհին ջինսե մինի կիսաշրջազգեստ էր հագել:
Հեռուստաաստղը կանգնած էր իր Range Rover–ի կողքին, որից հետո դուրս եկավ նաեւ Քանյեն: Ընտանիքը, դատելով լուսանկարից, ռեստորան էր տարել ոչ միայն Նորթին, այլեւ վեցամսական Սեյնթին:
Աղբյուր՝ NEWS.am STYLE




















































