«Մայայի ծնվելուց հետո կյանքիս ռիթմը փոխվել է». Անուշիկ Ալավերդյանն իր աղջկա և նոր ծրագրերի մասին
PHOTO
Tert.am-ը գրում է.
Մայրանալուց հետո երգչուհի Անուշիկ Ալավերդյանը երկար ժամանակ է երգարվեստում լռում է: Երգչուհու երկրպագուներին շտապենք տեղեկացնել, որ առաջիկայում Անուշիկը կներկայանա նոր տեսակոլովակով:
Tert.am Youth-ը երգչուհու հետ զրուցեց իր զբաղվածության և առաջիկա ծրագրերի մասին:
«Մայայի ծվելուց հետո միայն զբաղվել եմ աղջկաս խնամակալությամբ: Բայց նա արդեն «մեծ աղջիկ» է և ժամանակն է, որ վերադառնամ աշխատանքիս: Առաջիկայում կներկայացնեմ նոր տեսահոլովակ, որի փակագծերը չեմ բացի, միայն կասեմ, որ այն շատ ծանոթ երգ է: Այդպիսի մարդ չկա, որ այդ երգը լսած չլինի: Բայց մենք ներկայացնելու ենք այն նորովի: Գործիքավորումը կատարել է Կարեն Մամիկոնյանը: Կարծում եմ շատերը կհավանեն»,- ասեց Անուշիկը:
Հարցին` ինչով է պայմանավորված, որ նա այդ երգով է ներկայանալու, երգչուհին պատասխանեց. «Իմ աշխատանքները նախապես ծրագրված են: Վաղուց է, ինչ մտածում էինք այդ երգի cover տարբերակի մասին և որոշեցինք ի վերջո ձայնագրենք այն»:
Երգչուհին, խոսելով Մայաի մասին նշեց, որ նա շատ աշխույժ աղջիկ է, «Մայայի ծնվելուց հետո կյանքիս ռիթմը փոխվել է: Աղջիկս լացկան չէ, բայց շատ աշխույժ է (ժպտում է): Դե, այժմ միայն նրանով եմ զբաղված և չգիտեմ հետագայում ինչպես կդիմանա առանց ինձ, երբ աշխատանքի լինեմ»:




















































