Փախստականների թիվն աշխարհում գերազանցել Է 65 միլիոնը
INTERNATIONAL NEWSՓախստականների եւ ներքին վերաբնակների թիվն աշխարհում հասել Է ռեկորդային մակարդակի: Այդ մասին հունիսի 20-ին հայտնել են ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունում (ՄՓԳԳԿՎ):
Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2015 թվականին աշխարհում ապրում Էր 65,3 մլն մարդ, որոնք հարկադրված են եղել լքել իրենց տները: Անցած տարվա ընթացքում նրանց թիվն ավելացել Է 5,8 միլիոնով:
«60 միլիոնի սահմանագիծը գերազանցվել Է առաջին անգամ»,-նշել են ՄՓԳԳԿՎ-ում:
Հայտարարության մեջ ընդգծվում Է, որ այսօր մոլորակի վրա յուրաքանչյուր 113-րդ մարդը կամ փախստական Է, կամ ներքին վերաբնակ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



