Նախագահ Սարգսյանի օդանավը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում
SOCIETYՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի օդանավը վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգում: Հունիսի 20-ին ծրագրված են ՀՀ Նախագահի առանձնազրույցը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև:
Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից և քառօրյա պատերազմիցհետո Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացել էՎիեննայում մայիսի 16-ին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարներ ինախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի,Ֆրանսիայի եվրոպականհարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի նախաձեռնած մասնակցությամբ: Արծարծվել են ԼՂ հակամարտության գոտումապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտման հետևանքով ստեղծված լարված իրավիճակը ևդրան ից դուրս գալուուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և1995թ. զինադադարիամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնությունէ ձեռք բերվելքայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման,հակամարտությանկարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:



