Ռուդիկ Խաչատրյանը պահանջում է Ժիրայր Սեֆիլյանից ներողություն խնդրել
VIDEOՇուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումն այսօր մի հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացվում է Թալիշի գումարտակի փոխհրամանատար Ռուդիկ Խաչատրյանի պահանջը՝ Ժիրայր Սեֆիլյանից ներողություն խնդրելու վերաբերյալ:
Խոսքն Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հունիսի 12-ի թողարկման ժամանակ Ժիրայր Սեֆիլյանին զրպարտող հաղորդում ներկայացնելու մասին է, ինչը վրդովմունքի ալիք է առաջացրել հասարակության եւ Արցախի պատերազմի մասնակիցների շրջանում։
«Մարդիկ սոցիալական ցանցերում եւ հեռախոսազանգերով իրենց զայրույթն են արտահայտում կատարվածի առթիվ: Շատերը նաեւ կոչ են անում շարունակել ականատեսների եւ բուն ռազմական գործողությունների մասնակիցների շուրթերով ճշմարտության լուսաբանումը եւ վարչախմբի ստոր ու զրպարտչական գործունեության բացահայտումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում են ՀԿ վարչությունից, Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորումը խնդրո առարկա ռազմական գործողության մասնակից Վահան Գեղամյանի հարցազրույցով հանրությանն արդեն ներկայացրել է իրականությունը: «Սակայն, հաշվի առնելով դեպքի հասարակական հնչեղությունը, ինչպես նաեւ կարեւորելով մեկից ավելի աղբյուրներից ճշմարտությունը տեսանելի դարձնելու անհրաժեշտության վերաբերյալ հանրային պահանջը, մենք ներկայացնում ենք եւս մեկ տեսանյութ, որտեղ Թալիշի գումարտակի փոխհրամանատար Ռուդիկ Խաչատրյանը ներկայացնում է խնդրո առարկա ռազմական գործողության ձախողման հարցում, ինչպես նաեւ Թալիշի առաջին (1992թ.) տեղահանության ժամանակ Ժիրայր Սեֆիլյանի դեմ պատրաստված զրպարտչական հաղորդման գլխավոր հերոս Արարատ Սարգսյանի եւ նրա գործընկեր Վալո Սիմոնյանի դերակատարությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ռուդիկ Խաչատրյանն իր խոսքի ավարտին նրանց հորդորում է ներողություն խնդրել Ժիրայր Սեֆիլյանից՝ ըստ էության այդ զրպարտությանը կամա թե ակամա մասնակից դառնալու համար:
Առդիր՝ Թալիշի գումարտակի փոխհրամանատար Ռուդիկ Խաչատրյանի հարցազրույցը`



