Հարգելի գործարարներ, դուք բիզնես եք անում ձե՛ր համար, ոչ թե իմ կամ մեկ ուրիշի
BLOGՄիքայել Յալանուզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երբեմն լսում ենք, որ այս կամ այն գործարարն* ասում է, թե ինչեր է անում «հայ ժողովրդի համար», ինչքան հարկ է վճարում, ինչքան աշխատատեղ է ստեղծում։ Եվ դա ներկայացվում է որպես մեծագույն լավություն մեզ՝ բոլորիս։
Կուզենայի հիշեցնել այդ բարի մարդկանց, որ բիզնես անում են ԱՆՁՆԱԿԱՆ շահի ու եկամուտի համար։ Այո՛, բիզնես անելը հեշտ գործ չէ, այո՛, դուք մեծ դժվարություններ եք հաղթահարում ու ռիսկի եք դիմում։ Բայց հարգելիներս, դա անում եք ձե՛ր համար, ոչ թե իմ կամ մեկ ուրիշի։ Իսկ այդ ներմուծված «սոցիալական պատասխանատվություն» արտահայտությունը բոլորովին ուրիշ նշանակություն ունի և մեծ առումով՝ PR-մարքեթինգ-գովազդի շրջանակներում է։
* Գործարար ասելով նկատի ունեմ նաև մանր ու միջին գործարարներին։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



