Ինչպես 3 օրվա ընթացքում օրգանիզմից դուրս բերել շլակները. մեթոդ, որը կանխում է քաղցկեղի առաջացումն, ազատում է ճարպերից ու ավելորդ ջրից
LIFEՇատերս ենք հասկանում, որ որոշ մթերքներ վնասակար են առողջության համար և հարկավոր է հրաժարվել այդ մթերքների օգտագործումից, սակայն իրականում դա կատարելն ավելի դժվար է:
fithacker.ru-ն ներկայացրել է օրգանիզմի մաքրման 1- 3 օրյա մեթոդ, որը կօգնի ազատվել վնասակար սննդից:
1. Օրգանիզմի մաքրման պրոցեսը սկսելուց 2 օր առաջ սննդակարգից հանեք բոլոր կաթնամթերքները: Նրանք շատ դանդաղ են յուրացվում օրգանիզմի կողմից և կարող են խառնվել դետոքսիկացիայի պրոցեսին: Մինչ թոքերի մաքրման պրոցեսի սկսելը, հարկավոր է օրգանիզմը մաքրել բոլոր տեսակի տոքսիններից:
2. Մինչ մաքրման պրոցեսի 1-ին օրվա սկսելը, երեկոյան, քնելուց առաջ, խմեք 1 բաժակ խոտաբույսերով թուլացնող թեյ: Դա կօգնի ազատվել աղիներում գտնվող ցանկացած տեսակի տոքսիններից, որոնք կարող են հանգեցնել փորկապության:
3. Նախաճաշից առաջ խմեք 2 հատ կիտրոնի հյութի ու ջրի մեկ բաժակ խոռնուրդ: Այդ կերպ կկարողանաք պատրաստել օրգանիզմը հզոր ալկալային մթերքների մարսմանը, որոնք կօգնեն ձեր թոքերին վերականգնվել:
4. Նախաճաշի ընթացքում խմեք 1.5 բաժակ թուրինջի հյութ: Կարող եք այն նաև փոխարինել արքայախնձորի հյութով: Այդ հյութերը պարունակում են բնական հակաօքսիդնտներ, որոնք նպաստում են շնչառական համակարգի առողջացմանը:
5. Նախաճաշի ու ճաշի մինջև ընկած ժամանակահատվածում խմեք 1-1.5 բաժակ մաքուր գազարի հյութ: 3-օրյա մաքրման պրոցեսի ընթացքում գազարի հյութը կօգին ալկալացնել արյունը: Այդ հյութը շնորհիվ բետա-կարոտինը օգնում է մաքրել շնչառական համակարգը:
6. Ճաշելուց 1 ժամ առաջ խմեք 1 բաժակ մասուրի, կոճապղպեղի ու անանուխի մաքրող թեյ:
7. Քնելուց առաջ խմեք 340 մլ մաքուր լոռամրգի հյութ: Այն օգնում է պայքարել թոքերում առակա բակտերիաների դեմ, որոնք կարող են առաջացնել ինֆեկցիա: Լոռամիրգը շատ հզոր հակաօքսիդանտ է և նպաստում է արյան ու մեզի առողջությանը:



