Apple Watch 2-ը կունենա FaceTime դիմային տեսախցիկ
SOCIETYApple ընկերությունը պլանավորում է Apple Watch 2 ժամացույցի վրա FaceTime դիմային տեսախցիկ տեղադրել:
Խելացի ժամացույցը կունենա FaceTime դիմային տեսախցիկ, որը թույլ կտա տեսազանգեր կատարել եւ հաշվել QR ծածկագրերը, հայտնում է technodaily.ru-ն՝ վկայակոչելով ընկերության պատենտները: Պլանավորվում է տեսախցիկը տեղադրել ժամացույցի շրջանակի վերնամասում, իսկ մոդուլի աշխատանքը կավելացվի watchOS 3 ծրագրային պլատֆորմի մեջ: Գաջետը կունենա նաեւ ձախ եզրային լրացուցիչ կոճակներ:
Ընկերությունը պլանավորում է Apple Watch 2-ը պակաս կախված դարձնել iPhone-ից: Ժամացույցը կարող է սմարթֆոնից անջատ աշխատել: WatchOS 3 հավելվածներն իրենց տվյալները կստանան անմիջականորեն, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հաղորդագրություններն ու եղանակի տեսությունը: Սակայն թարմացումների եւ մեդիաֆայլերի համաժամանակեցման համար, ամենայն հավանականությամբ, պետք կլինի այն կցել iPhone-ին:



