Ստամբուլի ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել ԼԳԲՏ համայնքի ցույցը ցրելու համար
INTERNATIONAL NEWSԹուրքական ոստիկանությունը կիրակի ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել Ստամբուլում ԼԳԲՏ համայնքի անդամների 50 հոգանոց հավաքը ցրելու համար:
Ինչպես հաղորդել է Agence France Presse-ի թղթակիցը` հարյուրավոր ոստիկաններ շրջապատել են Ստամբուլի գլխավոր Թաքսիմ հրապարակը` կանխելու տրանսգենդերների ամենամյա երթը, որը տեղի է ունենում մուսուլմանների սուրբ ամսվա` Ռամադանի տոնակատարության շրջանակներում:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր` թուրք ոստիկանները արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ են կիրառել հարյուրավոր ցուցարարների դեմ շաբաթ երեկոյան, ովքեր փողոց էին դուրս եկել Ստամբուլում ձայնագրման խանութի սեփականատերերին և Radiohead խմբի երկրպագուներին աջակցելու համար:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



