Եգիպտական А320 ինքնաթիռի «սև արկղերը» խիստ վնասված են
INTERNATIONAL NEWSՄիջերկրական ծովում եգիպտական А320 ինքնաթիռի կործանումը հետաքննող հանձնաժողովը հաղորդել է, որ «սև արկղերի» գաղտնազերծման համար շատ ժամանակ կպահանջվի, քանի որ դրանք խիստ վնասված են: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Հանձնաժողովը հավելել է, որ դեռևս պարզ չէ, հնարավոր կլինի գաղտնազերծել դրանք Եգիպտոսում, թե անհրաժեշտ կլինի արտասահմանյան մասնագետների կարիքը:
Ավելի վաղ եգիպտացի հետաքննողները ջրից հանել էին ինքնաթիռի երկրորդ սև արկղը:
«EgyptAir» ավիաընկերության «Airbus А320» ինքնաթիռը, որը թռչում էր Փարիզից Կահիրե, մայիսի 19-ին Միջերկրական ծովում անհետացել էր ռադարների տեսադաշտից: Ինքնաթիռում եղել էր 66 մարդ:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



