Աղվեսները «հարևանություն» են անում Գյումրու Գաբարդինսկի 24 հասցեի բնակիչների հետ
SOCIETYԱղվեսները վերջին օրերին «հարևանություն» են անում Գյումրու Գաբարդինսկի 24 հասցեի բնակիչների հետ: Այն, որ Գյումրիի որոշ թաղամասերում, եղանակի հետ պայմանավորված, հանդիպում են լորտու տեսակի օձեր, իսկ մի քանի անգամ նույնիսկ գայլեր, են հայտնվել, չի զարմացնում գյումրեցիներին, բայց վերջին ամ իսներին Գաբարդինսկի փողոցի երկհարկանի բնակելի շենքի դիմաց տեղակայված տնակների ու ավտոտնակների տանիքների վրա աղվեսների մեծ թիվն իրոք զարմանք է առաջացրել:
Աղվեսները մեկը կամ երկուսը չեն, այլ, ինչպես«Արմենպրես»-ին վստահեցրեց բնակիչներիցՍոնա Եղիազարյանը՝ ցույց տալով իրենց արած լուսանկարները, շատ են: «Առնվազն9-13-ին ենք միշտ տեսնում։ Իրենք չենվախենում մեզանից, պարզապես հիմամռայլ ու անձրևոտ է, թաքնվել են,այլապես հանգիստ իրենց համար շրջումեն տանիքներով: Բները երևի հենց այդ ավտոտնակների կտուրներն են: Այնքան շատ են, որ մեկ էլ տեսար ցերեկըդուրս ենք գալիս, տանիքների վրա ու իրար հետ խաղում են: Դրանք ձագեր են, հաշվել ենք 3 հատ մեծ, 9 հատ փոքր:Մեզ այդպես չեն անհանգստացնում, չեն էլ վախենում մեզանից, նույնիսկ հանգիստ լուսանկարել ենք»,- նշեց Սոնա Եղիազարյանը՝ փաստելով, որ անցած տարիներին նման բան չի եղել:
Արմենուհի Մխոյան



