Մարսելում ֆուտբոլի երկրպագուներ են բերման ենթարկվել
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ոստիկանությունը Մարսելի մարզադաշտից վեց հունգարացի երկրպագու է բերման ենթարկել Իսլանդիայի և Հունգարիայի ֆուտբոլի հավաքականների խաղի ընթացքում: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարսելի ֆուտբոլի մարզադաշտի տրիբունաներում խաղից առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել: Իրավապահ մարմինների աշխատակիցները երկրպագուներին բերման են ենթարկել այն բանից հետո, երբ նրանք թռել են մարզադաշտի տրիբունաները բաժանող անջրպետի վրայով, ինչպես նաև հանդիպման վերջում պայթուցիկներ են օգտագործել:
«Reuters» գործակալության տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցները մարզադաշտ են ժամանել խաղից առաջ՝ ամբոխին զսպելու համար: Իրավապահ մարմինները հանդիպման ողջ ընթացքում մարզադաշտում են եղել:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



