Yerevan, 09.February.2026,
00
:
00
BREAKING


Հարկային բեռը չպետք է բառի բուն իմաստով «բեռ» դառնա

ECONOMICS
Ազգային ժողովի վերջին քառօրյայում քննարկված օրենսդրական նախաձեռնություներից մեկը վերաբերում էր ՀՀ հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ իրականացնելուն: Մասնավորապես, առանձնակի ուշադրության է արժանի 2 նախաձեռնություն, որոնցից առաջինը նախատեսում է շրջանառության հարկի սահմանաչափը փոփոխել՝ որպես առավելագույն սահմանաչափ սահմանելով 40 մլն ՀՀ դրամ: Սա նշանակում է, որ այսուհետ 40 մլն դրամից ավել շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կհայտնվեն ավելացված արժեքի հարկային տիրույթում և նախկին 5 տոկոս շրջանառության հարկի փոխարեն կվճարեն 20 տոկոս ԱԱՀ և այլ հարկեր: Ասվածի բովանդակությունը հասկանալու համա բավական է միայն նշել, որ Հայաստանում այս պահին կա գրանցված շուրջ 410 հազար հարկատու, որոնց միայն 40 տոկոսն է խոշոր կամ փոքր, այսինքն՝ մնացած 60 տոկոսն այս կամ այն կերպ հայտնվում է այս փոփոխության միջակայքում և կանգնում լուրջ խնդրի առաջ: Նման բարձր հարկերի պայմաններում որևէ տնտեսվարող սուբյեկտ չի ցանկանա աշխատել և կկանգնի ընտրության առաջ՝ կա՛մ կրճատել գործունեության ծավալները, որպեսզի չգերազանցի 40 միլիոնը, կա՛մ էլ կանցնի ստվերային գործունեության, որը կրկին հնարավորություն կտա խուսափել խոշոր հարկերից: Այս 2 պարագայում էլ հարկային մուտքերը պետական բյուջե կկրճատվեն և գլխավոր խնդիրն այդպես էլ կմնա չլուծված:
 
Մյուս օրենսդրական նախաձեռնությունը վերաբերում է ակցիզային հարկի դրույքաչափի ավելացմանը: Այս փոփոխությունն էլ կենթադրի ակցիզային ապրանքների (ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ, վառելիք և այլն) թանկացմանը, իսկ ակցիզային ապրանքների թանկացումն էլ կհանգեցնի փոխկապակցված ապրանքների թանկացման, որն էլ հաջորդաբար կբերի գների մակարդակի ավելացման: Ակցիզային հարկն անուղղակի հարկատեսակ է, այն գանձվում է ոչ թե տնտեսվարող սուբյեկտից, այլ հենց գնորդից, այսինքն՝ բնակչությունից, դե, իսկ վերջինիս սոցիալ-տնտեսական խնդիրների մասին խոսելն ավելորդ է:
 
Վերոնշյալ 2 փոփոխությունները երկկողմանի ավելացնում են հարկային բեռը թե՛ տնտեսվարող սուբյեկտների, թե՛ սպառողների համար: Բյուջետային տեսանկյունից սա պետք է ենթադրի հարկային մուտքերի ավելացում, որն այս պարագայում քիչ հավանական է, մի պարզ պատճառով, քանի որ մեր երկրում կենսամակարդակի և արտադրական ծավալների հետ համեմատ հարկային բեռն առանց այն էլ բարձր է: Իսկ այս ցուցանիշի ավելացումից «հարկային բեռ» հասկացությունը իսկական «բեռ» կդառնա տնտեսվարողների և սպառողների համար, որը կարող է բերել շատ լուրջ հետևանքների: Նման պարագայում պետությունը պետք է ամեն ինչ անի, որ «հարկային բեռ» ասվածը իսկական «բեռ» չդառնա տնտեսվարող սուբյեկտների և բնակչության համար:
 
Եվ վերջում մեկ դիտարկում ևս: Երբ բազմաթիվ տնտեսագետներ սկսեցին քննադատել այս հարկային փոփոխությունները, դրա արդարացման մի այսպիսի տեսլական ստեղծվեց՝ իբր այս բարեփոխումների նպատակը 2018 թվականին անթերի հարկային համակարգ ունենալն է: Իհարկե, ողջունելի է անթերի համակարգ ստեղծելու ցանկությունը, բայց քանի դեռ այն միայն ցանկությունների շարքում է, պետք չէ այսօրինակ փորձեր անել. չէ՞ որ տնտեսություն է, որտեղ նման փորձերը շատ լուրջ փորձանքի կարող են հանգեցնել:

Հայկ Բեջանյան

Past.am վերլուծաբան

IDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in Armenia