ՆԱՏՕ-ի գագաթաժողովի առիթով Վարշավայի մարզադաշտը 2.5 մետրանոց պարսպով կպատեն
SOCIETYՎարշավայի ազգային մարզադաշտի շուրջ, որտեղ հուլիսի 8-9-ն անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, 2.5 մետրանոց պարիսպ կկառուցեն, իսկ գագաթաժողովի մասնակիցների անվտանգությունը կապահովեն 6 հազար ոստիկաններ: Այս մասին հաղորդում է «Լեհական ռադիո»-ն:
«Նախ՝ պատնեշն անհրաժեշտ է, որպեսզի մարզադաշտի առջեւ տարածքում հնարավոր լինի զննել մարդկանց եւ ավտոմեքեները, բացի այդ, այն կկանխի այն անձանց հարձակումները, որոնք կփորձեն խափանել գագաթաժողովի անվտանգությունը»,- հայտարարել է ոստիկանության գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Դարիուշ Դիմինսկին:
Այսպես կոչված, զրոյական գոտի կստեղծվի. այն մարդիկ եւ ավտոմեքենաները, որ կհայտնվեն այդ տարածքում, մանրակրկիտ զննության կենթարկվեն: Կառավարության պահպանության գրասենյակը նաեւ հանդես է եկել առաջարկությամբ՝ գագաթաժողովի անցկացման ընթացքում արգելել մարզադաշտի վրայով թռիչքները: Բացի այդ, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի անվտանգությունը կապահովեն ոստիկանության ուղղաթիռները:
Հավաքի մասնակիցների անվտանգությունը կապահովեն շուրջ 6 հազար ոստիկաններ, հատուկ պահպանության տակ կառնվեն այն հյուրանոցները, որտեղ կիջեւանեն բարձրաստիճան հյուրերը, ինչպես նաեւ այն ռեստորանները, որտեղ պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներ կանցկացվեն:



