Հնդկաստանում տղամարդը մահացել է սարսափ ֆիլմ դիտելուց հետո
SOCIETYՀնդկաստանի Տիրուվաննամալայ քաղաքում 65-ամյա տղամարդը մահացել է «Նզովք 2» (The Conjuring 2) սարսափ ֆիլմի դիտումից հետո, հայտնում է The Times of India-ն:
Պարբերականի տեղեկություններով՝ հունիսի 16-ին տարեց հնդիկը ընկերոջ հետ գնացել էր կինոթատրոն գիշերային սեանսի: Կուլմինացիայի պահին նա սկսել էր գանգատվել սրտի ցավերից, իսկ հետո ուշագնաց էր եղել: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են մահը:
Դրանից հետո բուժանձնակազմը մահացածի ընկերոջը խնդրել էր նրան տանել մեկ այլ հիվանդանոց՝ դիահերձման համար: Սակայն ընկերը դիակի հետ անհետացել էր: Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել տղամարդկանց ինքնությունը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



