«iPhone 6»-ի վաճառքը կարող է արգելվել Պեկինում
SOCIETYՉինաստանի իշխանությունները կարող են «Apple» ընկերությանն արգելել Պեկինում «iPhone 6» և «Phone 6 Plus» վաճառել՝ հեռախոսների հետ կապված ամերիկյան և չինական կողմերի տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:
Չինաստանի մտավոր սեփականության պետական բյուրոն հայտնում է, որ «iPhone 6»-ի և «iPhone 6 Plus»-ի դիզայնը նման է չինական «100С» հեռախոսի դիզայնին և այդպիսով խախտում է արտոնագիրը: Այս մասին հայտնում է «ТАСС»-ը:
«Apple»-ին բողոքի ընթացքում թույլատրվում է վաճառել սմարթֆոնները, սակայն եթե ընկերությունը պարտվի դատական գործում, վաճառքը կարգելեն:
«iPhone»-ը պաշտոնապես ներկայացվեց Սթիվ Ջոբսի կողմից «MacWorld Expo 9» կոնֆերանսին՝ 2007 թվականի հունվարին: Ընկերության շուկայական կապիտալը գերազանցում է 530 միլիարդ դոլարը:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



