ՃՏՊ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին. 22-ամյա վարորդի և ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է
SOCIETYՀունիսի 19-ին` ժամը 02.04-ին, տեղեկություն է ստացվել, որ Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-4 ավտոճանապարհի Արագյուղ-Բուժական հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի 34 SN 848 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը տեղի ուժերով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղղել և մոտեցրել քարշակ ավտոմեքենային:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



