Հնդկաստանի բնակիչը կինոթատրոնում մահացել է սարսափ ֆիլմը դիտելուց հետո
INTERNATIONAL NEWSՀնդկաստանի Տիրուվաննամալայ քաղաքում 65-ամյա տղամարդը մահացել է The Conjuring 2 սարսափ ֆիլմի դիտումից հետո, հայտնում է The Times of India-ն:
Պարբերականի տեղեկատվությամբ` հունիսի 16-ի երեկոյան տղամարդը ընկերոջ հետ այցելել է կինոթատրոնի գիշերային սեանսին, որպեսզի սարսափ ֆիլմ դիտի: Խիստ լարված պահին նա բողոքել է սրտի ցավից, ապա գիտակցությունը կորցրել է: Հիվանդանոցում, որտեղ հասցրել են տղամարդում, բժիշկները հաստատել են նրա մահը: Դրանից հետո հիվանդանոցի անձնակազմը մահացածի ընկերոջը խնդրել է դիակը տեղափոխել այլ հիվանդանոց դիահերձում կատարելու համար: Սակայն վերջինս անհետացել է դիակի հետ միասին:
Ներկա պահին ոստիկանությունը ջանում է պարզել 2 տղամարդկանց ինքնությունը:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
5
Unibank Joins the Armenian Solar Energy Association



