Հայաստանի 4 քաղաքացի ձերբակալվել է լեհ-լիտվական սահմանն ապօրինի հատելու համար
SOCIETYՀՀ 4 քաղաքացի ձերբակալվել է լեհ-լիտվական սահմանն ապօրինի հատելու համար: Լեհական Radio 5-ի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունը կանգնեցրել է լիտվական համարանիշով Renault Laguna մեքենան, որի մեջ Հայաստանի 5 քաղաքացի է եղել՝ 3 մեծահասակ եւ 2 երեխա:
Լեհ սահմանապահների խոսքով՝ սահմանը հատելու համար դրված կնիքները կեղծիքի հետքեր են ունեցել:
41, 39, 16 եւ 14 տարեկան ՀՀ 4 քաղաքացի ձերբակալվել է: 5-րդը՝ վարորդը, Լիտվայում բնակվելու օրինական կարգավիճակ է ունեցել եւ հարցաքննությունից հետո ազատ է արձակվել:
Երկու մեծահասակները՝ տղամարդ եւ կին, համաձայնել են 6 ամսվա ազատազրկումը փոխարինել 2 տարվա պայմանական ազատազրկմամբ:
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Safe Workplace as a Guarantee of Development
3
Spring Promotion at Megamall from Idram&IDBank
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



