Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Մեր հետևից 20 հազարներն են գալու. Երևանում ոգեկոչեցին Հնչակյան 20 նահատակների հիշատակը

SOCIETY

Երևանում ոգեկոչեցին 1915 թ. հունիսի 15-ին Պոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան 20 նահատակների հիշատակը: Միջացառումը կազմակերպել էր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը: Ոգեկոչման երեկոյին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, քաղաքական գործիչներ, խորհրդարանի անամներ, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոկոս Կճոյանն իր ելույթում ընդգծեց, որ ներկաները նվիրական զգացումով հավաքվել են՝ ոգեկոչելու Հնչակյան 20 ազատամարտիկ քաջորդիների հիշատակը, որոնք 1915թ. հունիսի 15-ին Ստամբուլի Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացվեցին: «Վահան Թեքեյանը, ով բոլորիդ ծանոթ է, շատ հուզիչ խոսքեր է ասում այդ իրադարձության մասին, և դժվար թե որևէ հայ իր ողջ զգայարաններով չզգա և չապրի այդ ամենը, երբ կարդա այդ խոսքերը. «Բայց և ինչպես ամենքդ ալ վերջին պահուն ձեր դիմաց երազային, շատ պայծառ ուրիշ արև մը տեսաք ու ճոճեցաք օդի մեջ զայն խմելե վերջ ցըհազ»: Ահա սա է եղելությունը, որի ոգեկոչման համար մենք հավաքվել ենք: 19-րդ դարի վերջերին հայ պատմության նոր էջեր եղան: Բարբարոս թուրքը իր հրեշավոր ծրագիրն էր իրականացնում՝ նպատակ ունենալով աշխարհի վրա թողնել մեկ հայ, այն էլ՝ թանգարանում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կճոյանը:

Երեկոյի ընթացքում ընթերցվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը: «1915թ. հունիսի 15-ին Պոլսո Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացվեցին Հնչակյան 20 գործիչներ: Այդ օրը հերթական հարվածն էր հայ քաղաքական մտքին, մտավորականությանն ու Արևմտյան Հայաստանի ազատագրման գործին իրենց կյանքը նվիրած մարտիկներին: Բայց այդ հարվածը դիմադրվեց Փարամազի՝ Մաթեոս Սարգսյանի վերջին բառերով՝ «մեր հետևից 20 հազարներն են գալու»: Եվ այդպես էլ եղավ: Հնչակյան 20 նահատակների հիշատակը՝ որպես ազատության ու անկախության համար պայքարի կրակ, ան մար մնաց հայոց հաջորդ սերունդների ոգում: Ճակատագրական պահերին այն միշտ բոցավառվել է, որի արդյունքում այսօր ունենք անկախ Հայաստան և Արցախ ու այդ ազատությունը պահպանող հայկական բանակ: 1915թ.մահատակված  Հնչակյան 20 գործիչները դարձան հայ ժողովրդի միասնական, մեր նվիրյալ նպատակները իրականացնելու համար կյանքը չխնայելու խորհրդանիշերից մեկը»,-ասված է ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձում:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Սեդրակ Աճեմյանը իր ելույթում ուրախություն հայտնեց  հայ քաղաքական, ռազմական ու հեղափոխական մտքի տիտաններից Փարամազին և նրա 19 ընկերներին հիշելու, նրանց հիշատակը ոգեկոչելու համար: «Քսանները հայ ժողովրդի պատմության անբաժանելի մասն են, և, ինչու ոչ, այդ պատմության կերտողներ են: Քսանների մասին հիշողությունները, պատումները և լեգենդները կմնան այնքան ժամանակ, քանի կա բովանդակ հայ ժողովուրդը: Հայոց ցեղասպանության պատճառների մասին խոսել ու բանավիճել են աշխարհի առաջադեմ հազարավոր մտավորականներ, և, այդ բնավեճերը կշարունակվեն նաև առաջիկայում: Այն, ինչի շուրջ բոլորը միաբերան համաձայնել են, որ այդ օրերին հայ իրականության առաջին քաղաքական՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը կանխատեսել էր այն ահավոր ոճիրը, որ ծրագրում է երիտթուրքական կառավարությունը՝ այն է բնաջնջել և իր բնօրրանից հայրենազուրկ անել մի ողջ ժողովրդի: Մեր քաղաքական ղեկավարները ի սկզբանե հասկանում էին, որ երիտթուրքական կառավարությունը՝ չնայած ղեկավարվում էր համամարդկային՝ Ազատություն, Եղբայրություն և Հավասարություն լոզունգներով՝ եկած դեռ Ֆրանսիայի Մեծ Հեղափոխույունից, սակայն առաջին հայացքից առաջադեմ Թալեաթի, Էնվերի, Ջեմալի և իրենց համախոհների մեջ թաքնվում էր գազան, որ դեռ իր մասին պետք է հայտներ: Հնչակյան կուսակցությունը հասկանում էր, որ երիտթուրքական կառավարության հիմնական և մեկ նպատակը ի կատար ածել  Սուլթան Աբդուլ Համիդի կիսատ մնացած տխրահռչակ ծրագիրը՝ այն է թանգարանում թողնել մեկ հայ: Եվ չնայած այդ ողբերգական տարիներուն, չնայած բոլոր փորձություններուն և աղետներուն, այսօր, ի լուր ողջ աշխարհի կարող ենք հայտարարել, որ թրքական իրար հաջորդող արյունախում կառավարություններու ծրագրերը՝ բնանջել հայ ժողովրդին, չհաջողվեց»,- ընդգծեց Աճեմյանը:

ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն իր խոսքում նշեց, որ 1915թ.  հունիսի 15-ին՝ սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված հայ ազգային ազատագրական պայքարի 20 հերոսները մահվան գնացին վճռական, մահվան գնացին՝ իրենց սրտերում ունենալով ազատ, անկախ և միացյալ Հայաստանի ստեղծման սուրբ գաղափարը: «Այսօր՝ 101 տարի անց, մենք՝ հայ ժողովրդի սերունդը, պետք է արձանագրենք, որ Քսաների, հայ ազգային ազատագրական պայքարի մնացած բոլոր մարտիրոսների երազը կիսատ է: Այո՛, մենք ունենք ազատ և անկախ Հայաստան, սակայն մեր հայրենիքի հսկայական հա տվածը դեռ գտնվում է գերության մեջ: Հայոց եռագույնը դեռ պետք է ծածանվի  Գետաշենում և Շահումյանում, Մարտունաշենում և Արծվաշենում, Վանում և Տիգրանակերտում, Սիսում և Հաճնում, Հայոց Եռագույնը դեռ պետք է տարածվի հայ ժողովրդի հավերժական միասնության պայքարի խորհրդանիշ Արարատ լեռան վրա»,- շեշտեց Նարեկ Գալստյանը:

Երեկոյի ընթացքում ՍԴՀԿ-ն «Մեծն Մուրադ» հուշամեդալով պարգևատրեց կուսակցության այն անդամներին, ովքեր ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում պաշտպանել են հայրենիքի սահմանները: Կուսակցության անդամներից երկուսը պարգևատրվեցին հետմահու, նրանց պարգևները ստացան որդիները: ՍԴՀԿ-ն պարգևատրեց նաև ազգությամբ բելառուս Սերգեյ  Սիրովին, ով մասնակցել է 1990-ականների պատերազմին, իսկ ապրիլյան պատերազմի օրերին կրկին ժամանել է Հայաստան՝ իր ընկերների կողքին լինելու համար: Պարգևները հանձնեց ՍԴՀԿ հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: & laquo;Մենք հպարտ ենք ձեզանով: Ես՝ որպես նոր ծնող, ձեզանից շնորհակալ եմ, որ այսօր իմ երեխան խաղաղ մանկություն է տեսնում, շնորհակալ եմ, որ 1990-ականներին ես երևանում խաղաղ մանկություն տեսա, որովհետև դուք պաշտպանում էիք մեր սահմանները»,- եզրափակեց Գալստյանը:

Ոգեկոչման երեկոյի ընթացքում հնչեցին ազգային-ազատագրական երգեր:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan