Վազելինի օգտագործման 9 տարբերակ
LIFELife.panorama.am-ը գրում է.
Հայտնի է, որ վազելինը տարբեր ժամանակներում օգտագործվել է գեղեցկության համար: Ստորև ներկայացնում ենք վազելինի օգտագործման 9 տարբերակ: Նախ և առաջ ձեզ հարկավոր է մեկ տարրա վազելին:
Շուրթերի փափկեցման համար վազելինը հիանալի միջոց է: Վազելինը կարող եք օգտագործել տարվա բոլոր եղանակներին, հատկապես, երբ շուրթերը ճաքում են:
Եթե դուք ներկում եք մազերը, ապա վազելինը մաշկի լավ պաշտպան կարող է հանդիսանալ: Վազելինի օգնությամբ դուք կարող եք ազատվել մաշկի վրայի բծերից:
Վազելինի օգնությամբ կարող եք չենթարկվող հոնքերը կարգի բերել:
Երկար և հաստ թարթիչների դեպքում երեկոյան մի փոքր վազելին տարածեք թարթիչներին, արդյունքն անկրկնելի կլինի:
Վազելինը գլխամաշկի թեփի դեմ պայքարի հիանալի միջոց է: Գլուխը լվալուց 30 րոպե առաջ վազելին տարածեք գլխամաշկին: Գործընթացը կրկնեք մի քանի օր շարունակ:
Որպես դեմքի խոնավեցնող միջոց վազելինն անփոխարինելի է: Եթե աչքերի շուրջ պարկեր եք նկատում, ապա դիմեք վազելինի օգնությանը: Ողջ դեմքի վրա ու աչքերի շուրջ մի փոքր վազելին տարածեք և թողեք ողջ գիշեր:
Դիմահարդարումը մաքրելու համար դուք նույնպես կարող եք վազելինից օգտվել:
Եթե մազերը չորանում և ճյուղավորվում են, ապա յուրաքանչյուր 3 օրը մեկ անգամ մազերի ծայրերին վազելին քսեք:
Վազելինը կրունկների ճաքերի դեմ պայքարի համար լավագույն միջոցն է



