Սննդակարգից այս բաղադրիչը բացառելով, հնարավոր է խուսափել ճարպակալումից և աղիների հետ կապված խնդիրներից
LIFEShabat.am-ը գրում է.
Ավելորդ քաշի խնդիրն առկա է շատերի մոտ, և բացի այդ հաճախակի կարելի է լսել, որ ավելորդ քաշի դեմ պայքարում նրանց չեն օգնում ոչ դիետաները, ոչ էլ սպորտով զբաղվելը:
Առանց օրգանիզմին վնաս պատճառելու նիհարելու պրոցեսն ավելի դժվար է, քան թվում է 1-ին հայացքից: Պարզվում է, որ միևնույն սննդակարգով ու միանման կենսակերպով ապրող մարդիկ կարող են տարբեր կառուցվածք ունենալ: Իսկ ինչումն է թաքնված սլացիկ կառուցվածքի գաղտնիքը:
Նիհարել առանց դիետաների
Ջորջիա նահանգի պետական համալսարանի մասնագետների կատարած վերջին ուսումնասիրություններն ապացուցել են, որ ավելորդ քաշի հիմնական պատճառներից մեկը հանդիսանում է սննդամթերքի մեջ արհեստական էմուլգատորները: Այդ նյութերը անհրաժեշտ են անլուծելի բաղադրիչների միացման համար:
Հնում այդ նպատակի համար օգտագործվում էր ձվի դեղնուցը, սակայն ժամանակակից սննդի արտադրությունն այն փոխարինում է սինթետիկ անալոգներով, ինչպես օրինակ մոնո- և դիգլիցերիդ ճարպաթթուները, գլիցերինի եթերները, լեցիտինը և այլն։
Փոքր քանակության դեպքում այդ նյութերը միանշանակ անվնաս են, սակայն վերջին շրջանում էմուլգատորների պարունակությամբ մթերքների քանակությունը գնալով աճում է: Դրանք առկա են արտադրվող գրեթե բոլոր մթերքներում՝ յոգուրտների, պաղպաղակի, մայոնեզի, հրուշակեղենի ու հացաբուլկեղենային արտադրանքների և անգամ մրգային աղանդերների մեջ:
Գիտնականները վերլուծել են ժամանակակից մարդու կողմից էմուլգատորների օգտագործումն ու իրականացրել են մկների վրա փորձ՝ կերակրելով նրանց իրենց իսկ քաշին համապատասխան էմուլգատորների չափաքանակով:
Շուտով կենդանիների աղիներում առաջացել է բակտերիալ դիսբալանս, որն էլ իհարկե դարձել է մի շարք խնդիրների առաջացման պատճառ:
Այսինքն մկների մոտ խախտվել է նյութափոխանակությունը, որի արդյունքում կենդանիները սկսել են ուտել նույն քանակությամբ սնունդ, որքան որ ուտում էին մինչ գիտափորձն ու արդյունքում սկսել են գիրանալ:
Այսինքն, անվտանգ ու արագ նիհարել հնարավոր է միայն մարսողական համակարգի նորմալ աշխատանքի դեպքում:

Կոդեքս Ալիմենտարիուսը, որը հանդիսանում է մի շարք միջազգային պարենային չափանիշների հավաքածու, էմուլգատորներին ինդեքսավորել է Е400-ից մինչև Е499: Ամենատարածված էմուլգատորները դասակարգվում են հետևյալ կերպ
1. Е322 — լեցիտին, որը միաժամանակ հանդիսանում է և էմուլգատոր և կայունացուցիչ
2. Е422 — ամոնիումի ֆոսֆատիդներ
3. Е432–436 — տվիններ, պոլիսորբատներ
4. Е471 — մոնո- և դիգլիցերիդ ճարպաթթուները
5. Е472 —ճարպաթթուներ ու օրգանիկ թթուների եթերներ, գլիցերին
6. Е473 — ճարպային թթուների եթերներ, սախարոզներ



