Ելակով ու ձիթապտղի յուղով պատրաստվող դեմքի սկրաբի բաղադրատոմս
LIFEShabat.am-ը գրում է.
Գեղեցիկ ու խնամված կարող է լինել միայն շարունակ թարմացվող մաշկը: takprosto.cc-ն ներկայացրել է դեմքի մաշկի հիանալի մի սկրաբի բաղադրատոմս, որում առկա վիտամին С-ի ու մրգային թթվի բարձր պարունակությունը հանդիսանում է նրա արդյունավետության հիմնական գրավականը:
Այն օգնում է վերադարձնել մաշկի հավասար գույնը, թեթևակի գունաբացում ու մաքրում է այն:
Այս 3 բաղադրիչներից կազմված դեմքի սկրաբի համար ձեզ անհրաժեշտ կլինի՝
· 1հատ ելակ
· 1թ/գ շաքարավազ
· 1 թ/գ, նշի, կոկոսի կամ ձիթապտղի յուղ
Կիրառումը
1. Մանրացրեք ելակն ու այն տրորելով խառնեք բուսական յուղի ու շաքարավազի հետ
2. Ելակի սկրաբի օգնությամբ 5 րոպե շարունակ մերսեք մաշկը:
3. Որից հետո դեմքը լվացեք սառը ջրով:
Նման դիմակ հարկավոր է քսել նախապես մաքրված դեմքի մաշկին: Պրոցեդուրայից հետո կարող եք անգամ չօգտագործել խոնավեցնող քսուք:
Եթե դուք սկրաբի մեջ օգտագործեք նշի յուղ, ապա դա կօգնի ձեր մաշկին զգալի թարմանալ ու խոնավանալ:



