Համեղ պիցցա 5 րոպեում
LIFEԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 200գր
- կաթ - 100գր
- ձու - 1 հատ
- աղ - մեկ պտղունց
- Միջուկի համար՝
- լոլիկի մածուկ - 100գր
- պանիր մոցարելլա - 100գր
- երշիկ - 150գր
- ռեհան - 1/2թ/գդ(չորացրած)
Պատրաստման եղանակ
- Խառնում ենք ալյուրը, կաթը, ձուն ու աղը և հունցում փափուկ խմոր:

- Բաժանում ենք խմորը երկու գնդի, յուրաքանչյուր գունդ գրտնկում ենք ու բացում բարակ շերտով:

- Դնում ենք մի լոշիկը միկրոալիքային վառարանի ափսեի մեջ, վրան քսում լոլիկի մածուկը, ապա վրան դնում ենք կտրատված երշիկը, մոցարելլան ու շաղ ենք տալիս չորացրած ռեհանը:
Նույնը կրկնում ենք երկրորդ լոշիկի հետ:
- Պատրաստի պիցցան դնում ենք միկրոալիքային վառարանի մեջ և թխում 5 րոպե:
Հանում ենք տաք պիցցան միկրոալիքային վառարանից և մատուցում:
Այս քանակության մթերքից ստացվում է 2 համեղ պիցցա: Ցանկության դեպքում պիցցայի բաղադրիչների մեջ կարելի ավելացնել պահածոյացված շանպինյոն



