Երթուղայինում գողացել է 20-ամյա աղջկա 170 հազար դրամանոց բջջայինը, բայց օգտվել չի հասցրել
SOCIETYՀունիսի 17-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Լենինգրադյան փողոցի թիվ 20 շենքի մոտից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 55-ամյա Արամայիս Թ.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 170.000 դրամ արժողությամբ բջջային հեռախոս:
Արամայիս Թ.-ն խոստովանել է, որ այն գողացել է թիվ 75 երթուղու միկրոավտոբուսում, մի ուղեւորուհուց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 20-ամյա Հասմիկ Ս.-ն է, որից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



